Քաղաքականություն

White Shorja լողափի ֆեյսբուքի էջից հեռացվեց աղմուկ հանած գրառումը, որտեղ ասվում էր, որ Վերին Շորժան իրենցից հեռու է, և իրենք շարունակում են սիրով սպասարկել

White Shorja լողափի ֆեյսբուքի էջում գրառում տեղադրվեց, որտեղ նշվում էր, որ Վերին Շորժան, որտեղ ընթանում են մարտական գործողությունները, որտեղ մենք զոհեր և վիրավորներ ունենք ընդամենը մի քանի ժամ առաջ, և հիմա էլ դեռ լարված է իրավիճակն ու անորոշ, իրենց լողափից 88 կմ հեռավորության վրա է գտնվում, և իրենք շարունակում են սիրով սպասարկել իրենց հյուրերին։

Կարճ ասած՝ զոհերը մեզնից հեռու են, եկեք զվարճանալու, իսկ մենք սիրով կսպասարկենք, մեզ մոտ վտանգավոր չէ, Շորժա անվան պատճառով թող բիզնեսը չտուժի հանկարծ, կրակը չենք ընկել, որ Վերին Շորժայում մարդիկ են զոհվում, դրանից Սպիտակ Շորժայի եկամուտն ու ժամանցը չպետք է տուժի։

Գրառումը սկսեց ակտիվ տարածվել Ֆեյսբուքում և արժանացավ բազմաթիվ օգտատերերի, մեղմ ասած, քննադատություններին, նույնիսկ հայհոյանքներին։ Օգտատերերի հայհոյանքների տարափից հետո գրառումը հեռացվեց, որից հետո սկսեց տարածվել գրառման սքրինշոտը։

Հիշեցնենք, որ այս լողափի անունը մամուլում կապվում էր իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version