ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես մեկ լուծում եմ տեսնում, որպես շանս, որպես հնարավորություն՝ նվազեցնելու նոր կորուստները և պետություն փրկելու: Հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը քիչ իրատեսական է, բայց գրեմ, ընգծելով, որ սա իմ անձնական կարծիքն է: Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ: Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով ընդդիմության հետ, այլ թեկնածու է առաջարկում Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակելու համար: Այդ թեկնածուն չպետք է լինի ՔՊ-ից, այլ մաքսիմալ չեզոք և հեղինակավոր (անուններ կարելի է քննարկել): Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն, որի աշխատանքի շնորհիվ փորձում ենք չեղարկել կապիտուլյանտի տված խոստումները, փորձում ենք վերականգնել ազգային համերաշխությունը, նոր էջից սկսում ենք աշխատել Մոսկվայի և աշխարհի հետ: Մեկ տարուց Ազգային Մոբիլիզացիայի կառավարությունը նախաձեռնում է նոր ընտրություններ»:
«ՉԻ». Ափսոս, որ Արմեն Աշոտյանն այսքան ուշ է հասկացել Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու արժեքը: Այնինչ դա պետք էր անել ընտրություններից առաջ: Թե՛ իր անմիջական շեֆը՝ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը առանց սեթևեթանքի պետք է ընդունեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը: Դրան պետք է նպաստեին նաև Արմեն Աշոտյանը և մյուս քիչ թե շատ ուղեղ ունեցող ընդդիմադիրները: Չարեցին: Ճիշտ հակառակը, առաջարկի բացահայտումից հետո անհոդաբաշխ արդարացումներով հանդես եկան:
Բայց եղածը եղած է: Լրջանալու պահը, ինչպես միշտ, բաց են թողել: Ազգակործանը նվաճել է իշխանությունը՝ Հայաստանը փաստորեն զրկելով իշխանությունից:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։