Ռուսաստանը ինքնաթիռներ և ուղղաթիռներ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Ռուսաստանը ինքնաթիռներ և ուղղաթիռներ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայի հարավում անտառային հրդեհների մարման գործում ցուցաբերած օգնության համար: Նշվում է, որ Ռուսաստանից հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկվել Թուրքիա: Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմին հղումով գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ հրդեհները մարելու համար Թուրքիա ուղարկած 40 տոննա ջրընդունիչով հինգ Իլ-76 ինքնաթիռի և Մի-8 հակահրդեհային ուղղաթիռի համար», – ասված է հայտարարության մեջ:

Հրդեհների դեմ պայքարելու համար Անկարայի խնդրանքով Թուրքիա կուղարկվի նաև ՌԴ Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ավիախումբ՝ 11 միավոր տեխնիկայով, հայտնում է ria.ru-ն:

«Թուրքիայի Հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով աջակցել թուրքական բնակավայրերի և զբոսաշրջային գոտիների մոտակայքում մոլեգնող անտառային հրդեհների մարմանը, որտեղ այժմ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են հանգստանում: Կայացվել է դրական որոշում», – ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը և այլ ոլորտներում համագործակցությանը նվիրված հարցեր: 

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:

Արտաքին աշխարհ

Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները

Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։

Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։

Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։

Continue Reading

Արտաքին աշխարհ

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում

Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:

Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից:

Continue Reading

Արտաքին աշխարհ

Հիասթափված Ուկրաինան էլ ոչինչ չի հայտնում Պենտագոնին (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 year ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները