Թուրքական կառավարամետ Yeni Safak թերթը գրել է, թե իբր երկրում անտառային հրդեհների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Կրակի որդիներ խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ։ Թերթը որպես աղբյուր հղում է անում սոցիալական ցանցերին, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։
Թուրքիայում մարվել է 107 անտառային հրդեհ, սակայն կուրորտային Անթալիա եւ Մուղլա գավառներում հրդեհն առայժն չի հաջողվում մարել։ Հրդեհներից Թուրքիայում զոհվել է 8 մարդ, տուժել են 864-ը։
2016-ին Էրդողանը հայտարարեց պետական հեղաշրջման փորձի մասին, որի պատասխանատվությունը դրվեց Գյուլենի ցանցի վրա, որից հետո հալածանքներ սկսվեցին այդ կազմակերպության դեմ, ինչպես նաեւ զտումներ սկսեցին բանակում։