Քաղաքականություն

Քֆուր առ քֆուր հետ եք բերելու 4rd.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրենքի նախագիծ է ներկայացրել՝ ըստ որի արգելվելու է սահմանային շերտում լուսանկարահանել, անօդաչու թռչող սարքեր օգտագործել. «Մենք գիտենք, որ այսօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ»:

«ՉԻ». Մենք մինչև հիմա չգիտենք մի դեպք, երբ օրինակ՝ լրատվամիջոցի անօդաչու սարքը խնդիր է առաջացրել սահմանում: Խնդիրը ձեր մեջ է, ավելի լավ է՝ ձեզ արգելեն սահմանների հետ կապված մեկնաբանություններ անել: Ընդհանրապես, այդ թեմայով խոսել: 

Հետո, ճիշտն ասած, Հայաստանը հիմա այնքան է փոքրացել, որ դրոնը բարձրացնես երկինք, ամբողջ երկիրն իր սահմաններով կերևա: Այսինքն՝ ինչ-որ պահից կարող են ընդհանրապես արգելել լրատվական դրոնների կիրառումը:

Սա դեռ չմարսած, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ մի ուրիշ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկել է քրեականացնել ծանր վիրավորանքները։ Այն դեպքում, երբ նախկին իշխանությունների օրոք վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը ապաքրեականացվել էր և միայն տուգանք էր նախատեսված: 

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version