Արտաքին աշխարհ

Ռուսաստանը մտադիր չէ Լեռնային Ղարաբաղն ընդգրկել իր կազմ. Սերգեյ Լավրով 1lurer.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա ամփոփիչ ասուլիսի առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հարցի կարգավորումը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, պատասխանելով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների հարցին, ասել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը սկսել է արդյունավետ իրագործվել: Դա հաստատել են նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը:

Բացի գերիների հարցով իմ նշած խնդրից, որը, կրկնեմ, առաջացել է հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մնացած ամեն ինչ իրագործվում է բավական արդյունավետ: Այժմ ընթանում է խաղաղապահների մանդատի համաձայնեցման գործընթացը. այն պետք է համաձայնեցվի 3 կողմերի հետ էլ: Դրա մասին խոսվել է հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում: Հայտարարության հետ կապված որևէ հավելված չկա:  Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա գիտակցաբար է արվել: Խաղաղապահների տեղակայման տարածքը համարվում է նրանց պատասխանատվության գոտի: Հենց այդ փաստի վրա էլ մենք հիմնվում ենք Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում: 

Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, խաղաղապահների մատակարարման և այնտեղ ապրող մարդկանց օգնության տրամադրման հետ կապված նրբություններն ու մանրամասները: Հայաստանից արդեն 50 հազարից ավելի մարդ վերադարձել է: Մենք նաև հակված ենք, որ Կարմիր խաչից բացի՝ նաև միջազգային մյուս կազմակերպությունները, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կառույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը, հումանիտար հարցերով կազմակերպությունը, ներկա լինեն տարածաշրջանում: Նրանք հիմա Բաքվի և Երևանի հետ քննարկում են առաքելության հարցերը: Քննարկումներն ընդգրկում են նաև կարգավիճակի հարցի վերաբերյալ հակասությունները: Հենց այն պատճառով, որ կարգավիճակը հակասություններ է առաջացնում Երևանի և Բաքվի դիրքորոշումներում, երեք առաջնորդները որոշեցին շրջանցել այդ հարցը և թողնել այն ապագային:

Ամբողջությամբ կարդացեք 1lurer.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version