Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անդամները մեկնել էին Գյումրի: Մինչ Գյումրի հասնելը` Ազատան գյուղի տարածքում` Գյումրի-Երևան մայրուղու հատվածը շիրակցիները փակել էին` թույլ չտալով Վազգեն Մանուկյանին հասնել Գյումրի: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ովքեր էին փակել ճանապարհը, Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Դրանք բոմժեր էին», որոնց «Իմ քայլը» փող է բաժանել»:
ՉԻ.- Պետք է խոստովանել, որ Վազգեն Մանուկյանն ահագին առաջադիմել է: Առաջ ժողովրդին ժեխ էր անվանում, հիմա՝ բոմժ: Այս տեմպերով շարունակի, հաջորդ անգամ մարդկանց երևի կանվանի «եզի գլուխ», կամ՝ «տավարի ցավ»:
Իսկ ընդհանրապես, հաշվի առնելով, որ օրեր շարունակ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանում ճանապարհներ էին փակում, ստացվում է, որ մեր երկիրը վերածվել է բոմժանոցի:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։