Քաղաքականություն

Ամեն անգամ, երբ ԱԺ դահլիճում հնչի «կապիտուլյանտ» բառը, պիտի զո՞րք կանչեք դահլիճ 4rd.am

Բլից-վիրտուալ Ալեն Սիմոնյանի հետ

– Բարև ձեզ, պրն Սիմոնյան․․․

– Ի՞նչ պրն Սիմոնյան, ես պետության երկրորդ դեմքն եմ, պետության կողմից հատուկ պահպանվող անձ եմ, բարի եղեք ասել Ձերդ Գերազանցություն։

– Լավ, իսկ Ձերդ Գերազանցությունը պատրա՞ստ է պատասխանել հարցերին։

– Այո, Մերդ Գերազանցությունը պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, որն իր մեջ հայհոյանք չի պարունակում կամ որի անկեղծ պատասխանը չի հանգեցնում իշխանությունների հասցեին հնչող հայհոյանքների։

– Երբևէ կպատկերացնեի՞ք, որ դառնալու եք ԱԺ նախագահ։

– Ո՞նց թե։ Դու Իմդ Գերազանցության կենսագրությանը ծանոթ ե՞ս։ КВН-շիկ, դերասան, «Ալաբալանիցա» ֆիլմի պրոդյուսեր, «Սիցիլիա» մաֆ-կլուբի սեփականատեր, բնականաբար՝ հաջորդ պաշտոնս պիտի լիներ ԱԺ նախագահը։

– Լավ, ինչո՞ւ եք սահմանափակում լրագրողների գործունեությունը ԱԺ-ում։

– Դու թատրոնում կամ կրկեսում եղել ես, չէ՞։ Միշտ սկզբում զգուշացնում են, չէ՞, որ նկարահանումներն արգելված են։

– Բայց արդյո՞ք դա ճնշում չէ լրատվամիջոցների նկատմամբ։ 

– Լսի՛, հիմա եթե ես, օրինակ, ընտանեկան բռնության ենթարկվելուց խուսափելու նպատակով «Հրապարակ» թերթը փակեմ, էլի պիտի ասեք, որ լրատվամիջոցնե՞ր եմ ճնշում։

– Լավ, ամեն անգամ, երբ ձեր իշխանությանն անվանեն կապիտուլյանտ․․․

– Կապիտուլյանտը դո՛ւք եք։

– Այսինքն՝ կապիտուլյացիան ե՞ս եմ ստորագրել։

– Հունիսի 20-ի ընտրությունները ցույց տվեցին, թե ով է ստորագրել։

– Չէ, ուրիշ բան էի հարցնում։ Ամեն անգամ, երբ ԱԺ դահլիճում հնչի «կապիտուլյանտ» բառը, պիտի զո՞րք կանչեք դահլիճ։

– Չէ, ինչո՞ւ միայն «կապիտուլյանտ»։ Թող որևէ մեկը համարձակվի վսեմաշուք վարչապետին դիմել անուն-ազգանունով կամ հիշեցնի նրա անցյալը․․․

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version