Արտաքին աշխարհ
«Սպանելու ենք բոլոր նրանց, ովքեր չեն հրաժարվում արեւմտյան արժեքներից»․ Թալիբան
Թալիբան ծայրահեղական խմբավորումը հինգշաբթի օրը գրավեց Աֆղանստանի շրջկենտրոններից եւս մեկը: Ղազնիի առումը նշանակում է, որ ծայրահեղ մահմեդական ուժերը երկրի մայրաքաղաքից այժմ գտնվում են միայն 150 կմ հեռավորության վրա, գրում է Ամերիկայի ձայնը:
Այս քաղաքն ունի ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ ձգվում է Քաբուլ-Քանդահար մայրուղու երկայնքով եւ ծառայում էր որպես դարպաս դեպի մայրաքաղաք տանող ճանապարհին:
Երկրի ղեկավարությանը մեծապես է մտահոգում այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունները հանձնվում են շատ հեշտությամբ: Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները Քաթարում գտնվող Թալիբանի բանագնացներին են հանձնել իշխանությունը կիսելու մասին առաջարկ, հորդորելով դադարեցնել մարտերն ու արյունահեղությունը: Սակայն Թալիբանը դժվար թե ընդունի առաջխաղացումը դադարեցնելու որեւէ առաջարկ, երբ արդեն իսկ իր վերահսկողությունն է հաստատել երկրի ամբողջ հյուսիսային ու արեւմտյան հատվածներում: Այն այժմ շարժվում է դեպի Հերաթ եւ Քանդահար:
Նահանգային երեսունչորս մայրաքաղաքներից տասն արդեն Թալիբանի հսկողության տակ են:
Լաշքար Գահ քաղաքի բանտից Թալիբանն ազատ է արձակել բոլոր բանտարկյալներին եւ իր վերահսկողության տակ առել ոստիկանական ուժերը:
Թալիբանի ղեկավարները հայտարարում են, որ իրենք էին ժամանակին Աֆղանստանի կառավարիչները եւ որ իրենց կառավարությունը տապալվեց, երբ քսան տարի առաջ այստեղ մուտք գործեցին ամերիկյան ուժերը:
«Իսկ նրանք, ովքեր չեն հրաժարվում արեւմտյան մշակույթից, բոլորին սպանելու ենք», հայտարարում են Թալիբանի ղեկավարները:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: