Արտաքին աշխարհ

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց, փոխանցում է Ermenihaber-ը։

Պատճառը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Թուրքիայում վերջերս շատացել են վարակման դեպքերը: Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ներառվել է կորոնավիրուսի վարակման վտանգի ամենաբարձր աստիճանով երկրների մեջ:

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Թուրքիա՝ նաև այդ երկրի հարավային նահանգներում առկա ահաբեկչության վտանգի պատճառով: Նշվում է, որ Թուրքիայի Շըրնաք և Հաքքարի նահանգներում ահաբեկչության վտանգ կա: Այդ շրջանները նույնպես ներառված են վտանգի ամենաբարձ աստիճանի մեջ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version