Հրամանը կրկնվում է՝ անհապաղ թռչել։ Վայոց Ձոր հասնելուն պես ուղղաթիռը կործանվում է․․․
Լևոն Սարդարյանը ֆեյսբուքում գրել է․
Էսօր տեղի ունեցած ողբերգության հետ կապված մի դեպք հիշեցի։ 2000 թվականի սկիզբն էր։ Վայոց Ձորում ուղղաթիռ էր ընկել, որի մեջ, բացի անձնակազմից, Մուրացանի ռազմական հոսպիտալի լավագույն վիրաբույժներն ու նեյրովիրաբույժներւց կային։ Բոլորը զոհվել էին։ Ես էն ժամանակ Ա1+-ում էի ու էնպես ստացվեց, որ դեպքի մանրամասներն իմացա։
Գորիսի զորամասերից մեկում երկու զինվոր վիճել էին ու իրար վրա կրակել։ Երկուսն էլ որովայնայի շրջանում վիրավորվել էին։ Հոսպիտալ հրաման ա գալիս՝ լավագույն մասնագետների խումբ հավաքել ու գնալ Էրեբունի օդանավակայան՝ ուղղաթիռով Գորիս թռչելու նպատակով։ Խումբը գնում է օդանավական, սակայն քանի որ եղանակ խիստ անբարենպաստ է լինում, թռիչքը չի կայանում։ Խումբը վերադառնում է։ Դրանից հետո ՆԳ նախարարի ուղիղ միջամտությամբ երկրորդ անգամ է հրաման լինում (տեղեկություն կար, որ վիրավորներից մեկը հենց ՆԳ նախարարի մերձավոր շրջապատից մեկի զավակն էր)։ Խումբը կրկին մեկնում է օդանավակայան։ Քանի որ եղանակը ինչպես կար, այնպես էլ մնում էր ոչ թռիչքային, ուղղաթիռի հերթապահ անձնակազմը չի ենթարկվում ուղիղ հրամանին՝ հրաժարվելով թռչել։ Հրամանը կրկնվում է՝ անհապաղ թռչել։ Հասկանալով, որ օդաչուները կարող են դատվել, էն ժամանակվա լավագույն օդաչուներից մեկը՝ Բորիս Խաչատուրովը (Դեդը), հանձն է առնում ուղղաթիռը օդ բարձրացնել։ Ցավոք, Վայոց Ձոր հասնելուն պես ուղղաթիռը կործանվում է, լավագույն մասնագետներն ու օդաչուները՝ զոհվում, իսկ վիրավոր զինվորները, չստանալով վիրաբուժական օգնություն, նույպես մահանում են։ Իսկ էս պատմության հետ կապված սրիկայությունն էն էր, որ պաշտոնական մակարդակով փորձ էր արվում միջադեպը վերագրոլ «մարդկային գործոնին»՝ օդաչուների սխալին։ Էս վերջին հանգամանքն ինձ ստիպեց հրապարակել ձեռքի տակ եղած տեղեկությունները՝ հուսով, որ հնարավոր կլինի փրկել գոնո զոհվածների բարի համբավը։ Էն ին եղավ դրանից հետո, մինչև հիմա ուղեղիս չի նստում։ Ինձ մեղադրեցին ընդհուպ պետական դավաճանության ու թշնամու պատվեր կատարելու համար։ Անգամ հորս էին ասել, թե գեներալներից մեկն առաջարկել էր ինձ պարզապես «կորցնել»։ Բարեբախտաբար, ալիքն արագ նստեց ու ինձ մխիթարողը մի անանուն հեռախոսազանգ էր։ Մուրացանի հոսպիտալի բժիշկների անունից մի կին էր զանգահարել ու շնորհակալություն հայտնեց, որ իրենց զոհված ընկերների մասին ճշմարտությունն եմ ասել։
Ինչու՞ ես սա հիշեցի։ Արդեն չգիտեմ նույնիսկ։ Էսօրվա դեպքի համար ահավոր տխրեցի ու է՛լ ավելի մթնեցի, երբ հիշեցի 21-ամյա վաղեմության էս մյուս դեպքը ((((