Քաղաքականություն

«Սոված զինվոր» Արթուր Հովհաննիսյանը կկատարի ՔՊ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսուհետ կկատարի խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։ Այս մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ հայրենիակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։

Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության եւ լրատվական գործունեություն իրականացնողների միջեւ խմբակցության հաղորդակցության եւ ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։

Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version