Սոցցանցեր

Զորակոչե՛ք նաև Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքում գրել է.

Պաշտոնյաները, նրանց որդիները զորակոչվելո՞ւ են, ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար: Բոլոր պաշտոնյաներին՝ պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, զանազան վարչության պետեր, եթե տարիքը անցել է, նրանց որդիները պարտավոր են օրինակ ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին: Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք: Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version