Նիկոլի ընտրողները Սուրմալուի մեշոկներով լքում են Հայաստանը․Նաիրա Զոհրաբյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Նիկոլի ընտրողները Սուրմալուի մեշոկներով լքում են Հայաստանը․Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Հայաստանի ավարտը

Ու վե՞րջ

Երկու օր է ֆեյսբուքյան մեյնսթրիմի թոփ թեման ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայի՝ «Հայաստանի ավարտը» էպիկ վեպի քննարկումն է։
Չէ։ Քննարկում էլ չկա։

Բոլորը համաձայն են Հայաստանի ավարտի հետ ու ընդամենը ցիտում են ֆրանսիացուն, ով առաջինը ավետեց մեր երկրի ավարտը։ Բոլորը հաշտվել են Հայաստանի անխուսափելի վախճանի հետ, բոլորը ցիտում են ԱԳՆ-ում Նիկոլի ասածը, որ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած եւ մեզ պետք է ԱԳՆ, ով կկիսի քաղաքական պատասխանատվություն, բոլորը հասկանում են, ինչ նկատի ունի Նիկոլը, բայց  մատաղացու գառան հեզությամբ կարծես թե համակերպվել ենք տեղի ունեցածի ու տեղի ունենալիքի հետ, որ հետո ասենք՝ ֆրանսիացի լրագրողը ճիշտ էր, Հայաստանը ավարտվեց։

Զվարթնոց օդանավակայանում ամեն օր ֆուլ է՝ Նիկոլի ընտրողները Սուրմալուի մեշոկներով լքում են Հայաստանը։ Ես նրանց եւ որեւէ մեկին այլեւս չեմ մեղադրում։
Ժողովուրդը պարզապես չտեսավ այլընտրանք նաեւ ընդդիմության մեջ ու մի մասը ուղղակի ընտրեց հուսահատությունը եւ չգնաց ընտրության։

Հայաստանից հեռանում են նաեւ իմ բազմաթիվ ընկերներ՝ կայացած, բարեկեցիկ ապրող մարդիկ, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ապագա չունենան։
Նրանք գնում են ապագայի հետեւից,  որը այլեւս  Հայաստանում չեն փնտրում։
Այս մեծ դեպրեսիան հաղթահարել է պետք։

Ու այն չի հաղթահարվելու խորհրդարանում «սագագողի» մակարդակի դիսկուրս վարելով։ Այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է եւ ընդդիմությունը կոնկրետ առաքելություն ունի՝ որը կա՛մ կանի, կա՛մ՝ ոչ։
Հուսահատության եւ սպանդանոց տարվող մորթվող գառան անխուսափելի հեզության այս պատը ջարդել է պետք։ Այլապես, մի քանի ամիս անց, ամեն մեկս աշխարհի մի անկյունում մի գիրք ենք գրելու Հայաստանի ավարտի մասին, որ Անտուան Դյուբուայի գրածը միակ էկզեմպլյարը չլինի»։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 year ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 years ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները