Քաղաքականություն

Կանայք պետք է ներգրավվեն ԶՈւ մարտական ստորաբաժանումներում. Փաշինյան

Կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի` բանակի բարեփոխումներին նվիրված հատվածը։
Ըստ Փաշինյանի` այս պահանջը պայմանավորված է ՀՀ ժողովրդագրական ցուցանիշներով, քանի որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են։

«Ասածը չի նշանակում, թե կայանք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, և այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»,– ասաց վարչապետը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version