Իրար քֆրտեն ու ծեծեն, սիրեն, պաչեն, ուտեն, խմեն, ամուսնանան, բաժանվեն, ծնեն…
Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրել է.
Ֆանտոմ-3
Ամեն ինչ ճիշտ է, Հայաստանի քաղաքացների ընտրած Ազգային Ժողովն է, մանավանդ, բազմոցագետ, գրին քարտի կամ օդանավի տոմսի փողի սպասող, ընտրության չգնացածների Ազգային Ժողովը։ Պետականության հարզարամյա պակասորդից հետո կոնցլագեր տարած, գնդակահարություն, թալան, կողոպուտ ու ծանր պարտություն կրած ժողովրդի Ազգային Ժողովը։ Հավի ձվից հնդուհավ լինում է՞, ընչի՞ եք զարմացել։ Կա՞ բավարար ազգային, համազգային, հանրային ներուժ առաջ գնալու, թե՞ մյուսներն էլ, լավ կլինի, արագացնեն գրին քարտի գործընթացը։ Էս խորհրդարանը (կներեք այդ բառը համարյա անտեղի օգտագործելու համար) արդեն ինքնուրույն կարող է աշխատել, առանց նրանց, որ ձեւավորել են իրեն, օրական մեզնից 5 մլն դրամ, ժամանակ, ապագա ցրելով։ Իրար հետ փակվեն, լրագրողներին աքսորեն, իրար քֆրտեն ու ծեծեն, սիրեն, պաչեն, ուտեն, խմեն, ամուսնանան, բաժանվեն, ծնեն, բժշկվեն, ապրեն ներսում ․․․։ Մտածեք իսկական խորհրդարանի մասին։