Քաղաքականություն

Նախկին սոցապնախարարների կուսակցությունը Փաշինյանի պրոե՞կտն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի անդրանիկ համաժողովը տեղի ունեցավ անցած շաբաթ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է։ Կուսակցության ֆինանսական հովանավորներն են սփյուռքահայ գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը հունիսի 20-ի ընտրությունների հենց հաջորդ օրվանից պատրաստվում է հաջորդ արտահերթին, քանի որ տեսնում է, որ այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվել, եւ ապագա գործընթացները՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ճանապարհային միջանցք, կարող են անկանխատեսելի զարգացումների հանգեցնել եւ նոր ընտրությունների տանել, ուստի պետք է այսօրվանից պատրաստվել՝ դասեր քաղելով անցած ընտրություններից, մասնավորապես, հաշվի առնելով, որ «դուստր կուսակցություններից» որեւէ մեկը չարդարացրեց իր սպասելիքները եւ չմտավ ԱԺ։ Նոր պրոյեկտ հիմնելու անհրաժեշտությունը սրանով է բացատրվում։

Ավելի մանրամասն՝ թորթի այսօրվա համարում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version