Սոցցանցեր

Մի հատ թվե՞մ ինչեր ենք կորցրել․ պատասխան Փաշինյանին

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքում գրել է․

Մի քանի հատ թվե՞մ ինչեր ենք կորցրել , ինչ ներդրումներ են եղել, հենց հանձնված տարածքներում։

Իմ 11 տարվա ստեղծածը` մի քանի հարյուր հազար դոլար։

Լաչինի միջանցքը ՀԷԿ֊երը 12+ միլիոն դոլար։

Մեծ Թաղերի գինու գործարանը, իր այգիներով 40 միլիոն դոլար։

Թալիշում ձկնաբուծարան , մոտ 10 միլիոն դոլար։

《Կատարո》գինու գործարանը , չգիտեմ քանի միլիոն դոլար։

Կաշենի հանքը` 10+ միլիոն դոլար։

24 միլիոն դոլար , ճանապարհների համար։

Ասե՞Մ քանի նռան այգի հիմնվեց մնացին թուրքերին։

Հա Արաքսավանի պահածոների գործարանը։

Ցորենի արտերից խոսե՞մ։

Հա ու էս ամենը էն 7 շրջանների մեջ չէին է , հենց Արցախի սահմանների մեջ էր։

Ամենաընթերցվածները

Exit mobile version