Սոցցանցեր

Եթե դու չաղ ես, մի հարվածիր ոտքով․ Պատրաստ եմ անցկացնել մարտարվեստի դասեր ԱԺ պատգամավորների համար

Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքում գրել է․

Որպես 24 տարի արևելյան մարտարվեստներով զբաղվող և 37-ի շեմին ֆանտաստիկ լավ մարզավիճակում գտնվող տղա` խորհուրդ եմ տալիս ՀՀ ԱԺ պատգամավորներին հետևյալը։ Եթե դու չաղ ես ու վերջին անգամ դպրոցի ֆիզկուլտուրայի դասին ես սպորտով զբաղվել, այն էլ պարզ երևում է, որ այդ ժամանակ էլ ես գլուխ պահել, ապա մի հարվածիր ոտքով։ Քո ոտքը հաստատ կբռնեն, որովհետև չունես համապատասխան արագություն և տեխնիկա, ու որ մի քիչ էլ բարձրացնեն` մեջքի վրա գյաբռլամիշ կլինես ԱԺ հատակին։

Սա ինչի եմ գրում, որովհետև ակնհայտ է, որ ԱԺ նիստերում կառուցողական քննարկումներ հազիվ թե լինեն, իսկ մարտական ունակությունները պետք են գալու ամեն օր։

Ի դեպ` պատրաստ եմ անցկացնել մարտարվեստի դասեր ԱԺ պատգամավորների համար, բայց հատուկ թանկ գնով։ Տեղս գիտեք։

Ամենաընթերցվածները

Exit mobile version