Սոցցանցեր

Այժմ մենք ունենք Հայաստանի պատմության ամենախայտառակ Ազգային ժողովը

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

Երևի ուշ էլ է խոստովանել, որ 2018 թվականին ժողովրդավարության անվան տակ մենք մեր գլխին պատմական աղետ ենք բերել: Իրականում, սակայն, դրա մեղավորը ոչ թե հասարակությունն է, այլ՝ նախկին իշխանությունները: Տարիներ շարունակ բռնություններով ու տարատեսակ եղանակներով կեղծելով ընտրությունները, քաղաքական դաշտից տարբեր եղանակներով վանելով ու չեզոքացնելով ադեկվատ խոսքը, մոնոպոլացնելով տնտեսությունն ու սերմանելով քաղքենի մտածողություն, – ահա այս ամենը ստեղծել էր պարարտ հող արկածախնդիրների գործնեության համար: Հասարակությունն այնքան էր զզված «գաղջ» մթնոլորտից, որ պատրաստ էր սատարել ցանկացած արկածախնդրական ներքաղաքական գործընթաց:

Այժմ մենք ունենք Հայաստանի պատմության ամենախայտառակ Ազգային ժողովը, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի ամենաբացասական կողմերը: Ինչ ուզում եք ասեք, բայց ներկայիս ԱԺ-ն կատարյալ կերպով պատկերում է հայ ժողովրդի մեծամասնության քաղաքական միտքն ու տրամադրությունները:

Ամենաընթերցվածները

Exit mobile version