Սոցցանցեր

Նախկին իմքայլական Սոֆյա Հովսեփյանը ոտանավոր է հրապարակել

«Անգամ «դավաճան» բառն է արժեզրկվել :

Աջ ու ձախ էս բառը գրում են իմ նյութերի տակ ու ուզում եմ հարց տալ .

«Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել ՝ խղճի՞ս , մտքի՞ս , զինվորի՞ն , զինվորի ընտանիքի՞ն , քաղաքացու՞ն , սփյուռքի հայրենակցի՞ն , ընտանիքի՞ս, արժեքների՞ս, առաքելությա՞նս, թե՞ իմ սկզբունքներին , տվածս խոստմա՞նը:

Էս շարքը երկար գրելու է , բայց կսահմանափակվեմ այսքանով :

Խղճիդ հետ զրույց արա

Ամեն օր քնելուց առաջ,

Երկնքի հոնքին նայիր

Աղունդ փռելուց առաջ,

Մի անգամ քեզ ծառ զգա

Կացինդ սրելուց առաջ:

Քուչակի սիրտ ունեցիր

Հայրեններ գրելուց առաջ:

Համո Սահյանն ամեն ինչ ասել է , մենք ասելիք չունենք…»

Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Ամենաընթերցվածները

Exit mobile version