Քաղաքականություն

Ում հույսին է մնացել իշխանությունը 4rd.am

Իշխանություններին սատարող «Հեղափոխության պահապաններ» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք շարունակում ենք դեռևս հետևել Ազգային Ժողովում տեղի ունեցող իրադարձություններին։ Սակայն, վերը նշված գործելաոճի շարունակման պարագայում անհապաղ գործի կդրվեն մեխանիզմներ և կձեռնարկվեն միջոցառումներ, որոնցով կկասեցվեն ազգակործան բոլոր ծրագրերը, իսկ կազմակերպիչներն ու մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը»։

«ՉԻ». Այ սա է կոչվում պետության վախճան: Մեկը հարցնի՝ դուք ո՞վ եք, որ դեռ հետևում եք: Դուք ո՞վ եք, որ իրավապահ մարմինների փոխարեն հայտարարություն եք տարածում ու մի հատ էլ սպառնում: Դատախազությանն եք փոխարինե՞լ, թե՞ ՀՔԾ-ին:

Նիկոլ Փաշինյանի օրոք էր միայն հնարավոր, որ անհասկանալի ու կիսագրագետ երիտասարդները փոխարինեին պետությանը, նրա պատժիչ ապարատին:

Օլիգարխներից մեկին ասել են՝ մի քանի երիտասարդի մի երկու կոպեկ փող տվեք, թող յոլա գնան, սրանք իրենց երևակայել ու դրել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի տեղը: Ձեր ղեկավարին ծեծեցին, չկարողացաք պատասխան տալ, ո՞ւմ եք զգուշացնում, ո՞ւմ եք սպառնում, չե՞ք հասկանում, որ հեգնանքից բացի ուրիշ արձագանք դժվար թե ստանաք:

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version