Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստվում է հայցի հարուցում (Տեսանյութ)
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում…»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում ելույթների ժամանակ ասաց․ «3-րդ նախագահն եկելա Հայաստան, կոշիկները մեկը մյուսից մի համար մեծա եղել»։