Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին
Ազգային Ժողովի պատգամավորների անվերջ ծեծկռտուքները ծաղրուծանակի առարկա են սարքել Ազգային Ժողովն ու պատգամավորներին։ Ֆեյսբուքում քաղաքացիները ծաղրի են ենթարկում միմյանց հայհոյելու և քացիներ տալու համար իրենց հարկերից աշխատավարձեր, պարգևավճարներ և ձեռքի ծախսեր ստացող ազգընտիրներին։
Հայկ Աբելյանը ֆեյսբուքում տեղադրել է ծեծկռտուքից արդեն մեմ դարձած կադրը և գրել է.
Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին։