Խորհրդարանն այս կազմով ու խոսքի այս ոճով չի կարող երկար կյանք ունենալ: Մեզ այլ խորհրդարան է անհրաժեշտ:
Որեւէ երկրի համար ամոթ է նման խորհրդարան ունենալը, առավել եւս իր դարավոր քաղաքակրթության մասին փողհարող ժողովրդի համար:
Այս խորհրդարանը փոխում է պատգամավորի կերպարը, նրան դարձնում է փողոցի տղա, խուլիգան, լաչառ կին, հաշիվներ պարզող գյադա, ճղճիմ «աբիժնիկ», մանդատի համար շնորհակալություն հայտնող սինլքոր, գռեհիկ «հայրենասեր»…