Սոցցանցեր

Դու պատմության մեջ մնալու ես` որպես մեկը, որը հայրենիքի ինքնիշխանություն ու տարածքներ տանուլ տվեց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․

Դու պատմության մեջ մնալու ես` որպես մեկը, որը հայրենիքի ինքնիշխանություն ու տարածքներ տանուլ տվեց

Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմն արդեն դուրս է որեւէ բանականությունից։ Նրա ակնհայտ ապաշնորհ քաղաքական հետեւանքով թշնամին փակում է Գորիս-Կապան ճանապարհը, շրջափակման մեջ են հայտնվում Որոտան ու Շուռնուխ համայնքները, նա շարունակում է բոլշեւիկի համառությամբ կառչել տասնամյա վաղեմության ինչ-որ օրենքից, մեղադրում է բոլորին` բացի իրենից։

Նիկոլ, քո փաստարկներն այլեւս չեն աշխատում, դու իշխանությունն ամեն ինչից շատ ես սիրում` հանուն դրա թքելով բոլոր գրված ու չգրված օրենքների վրա։

Պատմությունը չի հիշելու քո “բացառիկ” հեղափոխությունը, դու պատմության մեջ մնալու ես` որպես մեկը, որը հայրենիքի ինքնիշխանություն ու տարածքներ տանուլ տվեց։

Ամենաընթերցվածները

Exit mobile version