Քաղաքականություն

Ալիևն այնտեղ է Վարդենիսը Բասարգեչար անվանում, սա այստեղ է Որոտանը Էյվազլի ասում. ոնց որ թե մոտ ենք խաղաղությանը 4rd.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է. «Որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից. դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»:

«ՉԻ». Հը՞, վախենում եք: Մենք էլ ենք վախենում: Չգիտենք, թե թուրքերը ինչ դրական ազդակներ են ուղարկել: Կամ՝ որ խաչից: Եթե Փաշինյանը նկատի ունի թուրքական ռադիոհաճախականությունների և բջջային օպերատորների ազդակները Երևանի փողոցներում, դա արդեն գիտենք: 

Առավել վախենալու է, թե այդ ինչ դրական ազդակ մենք կարող ենք ուղարկել: Չնայած՝ այսօր վարչապետը մի ազդակ ուղարկել է. հայտարարեց, թե Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը:

Մարդիկ սկսեցին այս ու այն կողմ փնտրել, թե այդ ինչ Էյվազլի է, պարզվեց, որ Որոտան գյուղն է: Շատ լավ ազդակ է: 

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version