Սոցցանցեր

Ռատկոյի Արթուրը մեքենայով երեխայի է հարվածել, Ոստիկանները ներկա էին ու որևէ քայլ չէին ձեռնարկում մինչեւ երեխայի մայրը չստիպեց նրանց

Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

Ուրեմն էսպես.

Ռատկոյի Արթուրը մեքենայով երեխայի է հարվածել ՖիզԳորդոկում!

Ոստիկանները ներկա էին ու վկա, սակայն ՈՐԵՒԷ քայլ չէին ձեռնարկում մինչեւ երեխայի մայրը չստիպեց նրանց կանգնեցնել դեպքի վայրից փախուստի դիմող Արթուրին։ Միայն քաղաքացիների պահանջից հետո ոստիկանները ասեցին, որ նրան կուղեկցեն ոստիկանության բաժանմունք. իր սեփական մեքենայով։ Ես լուրջ կասկածներ ունեմ` ուղեկցեցին բաժին, թե ուղղակի մեզնից անվտանգ հեռացրեցին։

Սա ա էս ոստիկանության դեմքը։

Ռատկո-ի Արթուրը այսօր ապօրինաբար տեղաշարժել է իմ սեփականություն հանդիսացող մեքենան. ես ոստիկանությունից էի բացատրություն պահանջում, բայց Արթուրն անընդհատ միջամտում էր` ասելով, որ ինքն է պատասխանատուն։

Ռատկոյի Արթուրն ինչ-որ թղթեր էր բերել իր հետ ու կամերաների առաջ օրինապահ էր ձեւանում` ասելով, թե բերել է իրավական հիմքերը. էն պահին, երբ իմ մեքենան արդեն օդում էր!!

Ես երեք օր է` ոստիկանությունից պահանջում էի գրավոր ծանուցում ու իրավական հիմքեր, որոնք ինձ չեն ներկայացվել, այսօր ինձ հետ ոչ ոք ոստիկանություն կապ չի հաստատել ու չի զգուշացրել մեքենայի հետ կապված գործողությունների մասին, մինչդեռ նրանց հանցավոր անգործության պայմաններում ապօրինաբար տեղաշարժվել է իմ գույքը, ինձ էլ ոստիկանները խոչընդոտել են մոտենալ իմ մեքենային եւ կանխել ապօրինությունը։

Ես գնում եմ հաղորդում տալու հանցագործության մասին։

Թե ոնց ու ում հրամանով է էդ մարդը ստրկացնում մեր ոստիկանությանը, թող պարզի հետաքննությունը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version