Սոցցանցեր

Ի՞նչ նոր պայմանագիր է նախապատրաստվում. Վահրամ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

Երբ հայ քաղաքական դասը տոնախմբություն էր անում Սեւրի պայմանագրի 100-ամյակի առթիվ, ֆեյսբուքում կարճ գրառում էի արել, որ օգոստոսի 10-ին լրանում է նաեւ զինադադարի մասին ռուս-հայկական համաձայնագրի 100 տարին: Այդ փաստաթղթով Հայաստանը ճաչանաչել է ռուսական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի ժամանակավոր օկուպացիան: 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով Նախիջեւանը տրվեց Ադրբեջանին, իսկ ամռանը Զանգեզուրի հայկական մասը ճանաչվեց Խորհրդային Հայաստանի տարածք, բայց Լեռնային Ղարաբաղը ,,մարզային լայն ինքնավարությամբ թողնվեց Ադրբեջանի կազմում,,: Նույն տարվա հոկտեմբերի 13-ին Կարսում Ռուսաստանի երաշխավորությամբ Անդրկովկասի երեք հանրապետությունները Թուրքիայի հետ ստորագրեցին սահմանների ճանաչման պայմանագիր:

Հարավ-կովկասյան իրավական ստատուս-քվոն, այսպիսով, ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք էր՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը: Ադրբեջանը եւ Թուրքիան մեկ ամսից Կարսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Իսկ մարտի 1-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խումբը պետք է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եւ նոր ենթակառուցվածքների նախագծման առաջարկություններ ներկայացնի: ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ իր երկիրը ԼՂ-ն միացնելու կամ նրա անկախությունը ճանաչելու մտադրություն չունի: Ի՞նչ նոր պայմանագիր է նախապատրաստվում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version