Նիկոլ Փաշինյանի երազը
Շտապ հրավիրել է Անվտանգության Խորհրդի նիստ՝ խորհրդարանական ուժերի և Կաթողիկոսի մասնակցությամբ:
Նիստը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին, բայց մինչև «Հայաստան» դաշինքի պատգամավորներին ու Գարեգին Բ-ին զննում են, 10-ն է դառնում:
«Բարև ձեզ,- սկսում է ինքը,- այսօր խիստ կարևոր և հրատապ հարցով հրավիրել եմ բոլորիդ՝ քննարկելու արձակուրդիս անցկացման վայրն ու ժամկետները»:
«Հաա՜»,- ծոր են տալիս նիստի մասնակիցները:
«Ասի Սյունիքում հանգստանամ, բայց ուղղաթիռի մատոռն ա խփել,- պարզաբանում է ինքը,- հիմա մնացել եմ շվարած»:
«Պրն վարչապետ, կարող եմ մի շաբաթով ուղղաթիռս տրամադրել ձեզ»,- հայտարարում է Վահե Հակոբյանը:
«Հալալ ա, ախպեր, քեֆս բերիր»,- Վահե Հակոբյանի առաջարկին արձագանքում է Վահագն Ալեքսանյանը:
«Իսկ էդ ուղղաթիռի ակոշկեքը զրահապատ ե՞ն»,- հարցնում է ինքը:
«Չէ, զավադսկոյ շուշեքն են»,- պատասխանում է ինքը:
«Դե, ուրեմն, պետք չի: Այլ առաջարկնե՞ր»:
«Ես մի լավ ընկեր ունեմ Քենիայում,- ասում է Ռոբերտ Քոչարյանը,- ցենտր տղա է: Կարամ ասեմ, հավեսով արձակուրդ կազմակերպի. որսով, բանով, ձեռի հետ էլ կարող եք տնտեսական հարցեր քննարկել»:
«Ձեր առաջարկը կքննարկենք կառավարության առաջիկա նիստում»,- պատասխանում է ինքը: – «Լավ, այժմ մի երկու մանր-մունր հարցեր էլ կան, դա էլ վռազի մեջ քննարկենք, ավարտենք նիստը: Ադրբեջանը պահանջել է, որ Սևանա լճում լողանալիս կանայք գլխաշորով լինեն, վերևի սարերից դրանց զինվորները տեսնում են, ղզղնում են, իրենց կրոնին հակասում է: Ո՞նց անենք»:
Տեղից ձեռք է բարձրացնում Ռուբեն Ռուբինյանը. «Պրն վարչապետ, իսկ եթե լճի ափին ռուս սահմանապահ ուժերի կանանց տեղադրե՞նք: Ի՞նչ են ասելու: Թող գնան, ռուսների հետ քյալլա տան»:
«Ես այդ հարցով կդիմեմ Զասին, եթե զանգիս չպատասխանեց, նոր կդիմեմ Մակրոնին»:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։