Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 26-ի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:
Ներկայացնում ենք Սեւանի քննչական բաժնի նորանշանակ պետի կենսագրությունը.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը ծնվել է 1982թ. հունվարի 17-ին, Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:
2003թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2003-2005թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
2006-2008թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի պաշտոնում:
2008-2014 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչի, ավագ քննիչի, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոններում:
2014-2021թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնում:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:
Թորգոմ Չանդոյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: