Սոցցանցեր

Ասում են, թե սատանան այցելել է Գյումրի և որոշել, որ պետք է քանդվի «Մայր Հայաստան» արձանը. Բաբայան

Ասում են, թե սատանան այցելել է Գյումրի և որոշել, որ պետք է քանդվի «Մայր Հայաստան» արձանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Անկեղծ ասած զարմանում եմ բոլորիցս, որ շարքային մի ոչնչության մտքի զառանցանքը դարձրել ենք լայն քննարկման թեմա: Իհարկե հասկանում եմ նաև, որ այսօր զառանցանքները հաճախ են իրականություն դառնում, բայց միևնույնն է տեղին չեմ համարում ամեն ֆեյսբուքյան ակտիվիստի մտքերին ուշադրություն դարձնել:

Հայտնի խոսք կա. մինչ ֆեյսբուքի գոյությունը միայն քո ընտանիքում (նեղ շրջապատում) գիտեին, թե որքան հիմար ես դու: Այո, հիմա ստիպված ենք շատերս իմանալ դրանց հիմարության աստիճանը, բայց ամենևին պարտավոր չենք հիշել ու մեկնաբանել»,- գրել է Բաբայանը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version