Սոցցանցեր

Դանիել Իոաննիսյանը հաշվել է, թե պատգամավորներից ով ում քանի անգամ է հարվածել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ԱԺ այն պատգամավորները, որոնք երեկ առանձնակի եռանդով էին կառուցում բռնությունից զերծ հասարակություն.

Վահագն Ալեքսանյան – 1 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին և 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին,

Վահե Ղալումյան – առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով հարվածում է Վահե Հակոբյանին,

Նարեկ Գրիգորյան – առնվազն 1 անգամ ոտքով և առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,

Հայկ Սարգսյան – 1 անգամ ձեռքով հարվածում է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին,

Արթուր Հովհաննիսյան – առնվազն 2 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,

Հայկ Ցիրունյան – առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին,

Կարեն Համբարձումյան – 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածում է Վահե Հակոբյանին,

Նարեկ Բաբայան – առնվազն 5 անգամ ձեռքով հարվածում է Իշխան Սաղաթելյանին և առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին,

Հակոբ Ասլանյան – առնվազն 1 անգամ ձեռքով հարվածում է Գեղամ Նազարյանին։

Այս անձանց՝ թվարկված հանցավոր գործողություններն ապացուցող նյութերն ուղարկել ենք դատախազություն և ՀՔԾ: Հասարակությունում բռնության ու «գողական» բարքերի հետագա հնարավոր աճի պատասխանատուն այս ՔՊ-ականներն են՝ անվտանգության աշխատակիցներին չմիջամտելու հրահանգներ տված իրենց կազմակերպիչների հետ միասին:

Հ.Գ. Իրավապահներից նաև պահանջելու ենք պարզել, թե ինչու՞ անվտանգության աշխատակիցները Սեյրան Օհանյանի՝ շիշ նետելուց 7 վարկյան հետո արդեն մտան դահլիճ, իսկ Վահագն Ալեքսանյանի՝ ոտքով հարվածից միմիայն 54 վարկյան հետո (ընդորում, 28-րդ վարկյանին մտան, տեսան, թե ով է «վերխ» ու դուրս եկան, որ մի 25 վարկյան էլ շարունակվի)»:  

Ամենաընթերցվածները

Exit mobile version