Արտաքին աշխարհ

Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ամերիկացի գործարար 1lurer.am

Իրանի իշխանություններն ամերիկացի գործարար, ծագումով իրանցի Էմադ Շարգիին մեղադրել են լրտեսության համար և դատապարտել 10 տարվա ազատազրկման, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

ԱՄՆ 56-ամյա քաղաքացի Էմադ Շարգիին 2020 թվականի նոյեմբերի 30-ին կանչել են Թեհրանի դատարան և տեղեկացրել մեղադրանքի մասին: Դատավճիռը կայացվել է առանց դատի: Գործարարը Իրանում կալանքի տակ գտնվող ԱՄՆ չորրորդ քաղաքացին է:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թեհրանի նման գործողությունները կարող են բացասաբար ազդել Իրանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահի ծրագրերի վրա:

Ամբողջությամբ կարդացեք 1lurer.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version