Ցավալիորեն 21-րդ դարում շատ ու շատ մարդիկ դեռ փորձում են ընդդիմանալ գիտական թեզերին ու առաջնորդվել սնահավատությամբ, ինչի արդյունքում տուժում են ոչ միայն նրանք, այլ նրանց ընտանիքի անդամները։ Լուսանկարի տղամարդը ԱՄՆ-ում դիմակների դեմ պայքարող շարժումներից մեկի առաջնորդ, 30-ամյա Քալեբ Ուոլեսն է (Caleb Wallace), նա շաբաթ օրը մահացել է կորոնավիրուսից։ Քալեբի կինը պատմել է, որ ամուսինը հուլիսի 26-ին ունեցել է Covid-ի սիմպտոմներ, բայց հրաժարվել է թեստավորվել կամ գնալ հիվանդանոց։ Փոխարենը նա վիտամինների մեծ չափաքանակ է ընդունել, ինչպես նաև պետական մարմինների կողմից Covid-ի ժամանակ հակացուցված Իվերմեկտին հակաճիճվային պրեպարատ, որը նախատեսված է կենդանիների համար։ Նա հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 30-ին, օգոստոսի 8-ից գտնվել է անգիտակից վիճակում՝ շնչառական ապարատին միացված։ Քալեբն ունի երեք երեխա, նրա կինը հղի է։