Սոցցանցեր

Լոսիքիսոների հետ կապված մի ուրիշ տհաճ դետալ էլ կա՝ կրոնամերձ բառապաշարը, որով խոսում են աղանդավորները

Սյունե Սևադան ֆեյսբուքում գրել է.

Լոսիքիսոների հետ կապված մի ուրիշ տհաճ դետալ էլ կա՝ կրոնամերձ բառապաշարը, որով խոսում են աղանդավորները ու ֆանատիկ հավատացյալները, որոնց մոտ առողջ հավատքը վաղուց փոխարինվել է հոգեխանգարմունքով: Ահավոր ճռճռան ու արհեստական բառապաշար ա դա, էնքան անբնական, որ բոլորը նույն ձև են խոսում, քանի որ նույն բանն են անգիր անում՝ դա մենակ կարող ես անգիր անել, առողջ լեզու չի: Էդ Հիսուսի անունից օրհնելը, չարք է մտել էստեղ-էնտեղ, Աստծո կամոք քշել դևերին, ու էս ոճականությամբ տեքստերն ավելի լարող են, քան ասելիքի բուն թեման, որովհետև հասկանում ես, որ մարդը միայն տգետ չի, կրոնական զեղումներ էլ ունի, իսկ էդ երկուսի միացությունը վախեցնող ա՝ հատկապես, երբ նման մարդիկ լսելի են դառնում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version