Քաղաքականություն

Կառավարության շատ խոստումներ կրկին կմնան թղթի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կառավարության ծրագիրը չնայած խորհրդարանում ընդունվել է, սակայն մեծ է հավանականությունը, որ շատ խոստումներ կմնան թղթի վրա, ինչպես կառավարության նախորդ ծրագրի ժամանակ:

Կառավարության ծրագիրը բաղկացած է հինգ գլխից՝ Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, Տնտեսություն՝ ենթակառուցվածքների զարգացում, Մարդկային կապիտալի զարգացում, Իրավունք եւ արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։ Կառավարությունը ծրագրով կանխատեսում է տարեկան ՀՆԱ-ի նվազագույնը 7 տոկոսի աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել մինչեւ 85 հազարի, աղքատության կրկնակի կրճատում, գործազրկության 10 տոկոսից ցածր մակարդակ, ինչպես նաեւ ներդրում/ՀՆԱ մակարդակը հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրում/ՀՆԱ-ն՝ 6 տոկոսի։

Նախորդ ծրագրով կառավարությունը խոստանում էր 5 տարում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 43-45 տոկոսի, մինչդեռ 2020 թվականին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը, 2019թ. համեմատ, աճել էր ընդամենը 0.5 տոկոսով՝ դառնալով 20 տոկոս։ Այնպես որ, երաշխիք չէ, որ այս անգամվա ծրագիրն իրականություն կդառնա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version