Քաղաքականություն

Իշխանությունը խախտում է Ընտրական օրենսգիրքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած մոտ 500 համայնքներում լրացել է կամ շուտով լրանալու է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, եւ ենթադրվում էր, որ աշնանը պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է։ Խախտվել է 70-օրյա ժամկետը՝ ԸՕ 120 հոդվածի համաձայն, «Քվեարկության օրը պետք է լինի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է սահմանել հոկտեմբերի 17-ն ու նոյեմբերի 14-ը։

Հոկտեմբերի 17-ի համար մարզպետների որոշումները պետք է հրապարակվեին ոչ ուշ, քան մինչեւ 2021-ի օգոստոսի 8-ը։ Այս պահին կա միայն Շիրակի մարզպետի որոշումը՝ Գյումրիի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Իսկ իշխանությունն ԸՕ-ն խախտել է, որպեսզի նախապես ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի եւ ընտրությունների ելքը կանխորոշի, իսկ քրեական գործեր հարուցի նախկին ղեկավարների նկատմամբ եւ վախեցնելով դուրս մղի ընտրապայքարից։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version