Քաղաքականություն

Մենք ի՞նչ կապ ունենք մեր սահմանների հետ, թող ռուսական կողմը կատարի իր ստանձնած պարտավորությունները 4rd.am

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Կարճատև արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին, որն էլ թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

– Նիկոլ Վովայի, ի սկզբանե Դուք որոշել էիք Ձեր արձակուրդն անցկացնել Սոչիում, ինչո՞ւ փոխեցիք Ձեր որոշումը։

– Մի քանի պատճառներով։ Նախ՝ ռուսական կողմը 150 թիկնապահից ավել չէր ընդունում, երկրորդ՝ ասեցին այնտեղ Իջևանի խոզ չկա, հայաթում չեն թողնելու մանղալ դնեմ, օրը ընդամենը 5 անգամ են կերակրում, զավտրիկին արաղ չեն տալիս․․․ 

– Իսկ գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ Սոչիում բավականին մեծ հայ համա՞յնք կա։ Կարող էին գալ ու ողջունել․․․

– Իմիջիայլոց էդ լավ հիշեցրեցիք։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում դա կդառնա հայ-ռուսական բանակցային օրակարգի կարևորագույն մաս։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Նկատի ունեմ մեր ռազմավարական համագործակցությունը։ Հայաստանում իմ հասցեին հնչող հայհոյանքների համար լուրջ տուգանքներ են սահմանված, և դա մեր բյուջեն համալրելու առանցքային հոդվածներից մեկն է, իսկ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Այ, եթե այդ օրենքը նրանց վրա էլ տարածվեր, տուգանքներն էլ հավասար կիսեինք․․․

– Այո, իսկապես Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին ծանր է։

– Չէ, ծանր չի։ Միջին ծանրության է, էն էլ՝ ընդամենը 3 հոգի։ Էն տնաշեն Ալենը անվտանգությանը մի քիչ շուտ կանչեց դահլիճ։

– Լավ։ Հիմա արձակուրդում եք և չեք մասնակցելու Ղարաբաղի Անկախության միջոցառումներին․․․

– Այո, այս տարի Խանքենդիի միջոցառումներին չեմ մասնակցելու։ Իլհամ Հեյդարովիչը չի հրավիրել։ Բայց դրական ազդակներ կան, հնարավոր է՝ նոյեմբերի 9-ին հրավիրի Բաքու։

– Ասում եք՝ դրական ազդակներ կան, բայց ադրբեջանցիները փաստացի փակել են Գորիս-Կապան ճանապարհը և իրենք են վերահսկում։

– Գիտե՞ք ինչ, նախ՝ Էրիվանը Արևմտյան Զանգեզուրին կապող գրունտային ճանապարհներ կան, երկրորդ՝ մենք ի՞նչ կապ ունենք մեր սահմանների հետ, թող ռուսական կողմը կատարի իր ստանձնած պարտավորությունները։

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version