2019-ից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում – YerevanPress
Connect with us

Առողջություն

2019-ից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում

Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքում գրել է.

✅ 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում և տարվա ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:

✅ 2019 թվականի փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առայսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ:

✅ 2019 թվականի ապրիլից ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչության առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպումը` պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը և Երևանի առաջատար բժշկական կենտրոններում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը: Մինչ այժմ իրականացվել է 216 թռիչք:

✅ 2019 թվականի ընթացքում մարզերի և Երևանի շուրջ 15.000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը: Հունիսից այս խմբին են միացել շտապօգնության և արյան փոխներարկման մարզային կայանների բուժաշխատողները` ընդհանուր առմամբ 610 շահառու:

✅ Շտապ բժշկական օգնության համակարգի պատրաստվածության, արձագանքման արագության, հասանելիության և բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման նպատակով 2019 թվականի հունիսին ավելացել է «Շտապ բժշկական օգնության ծրագրի» ֆինանսավորումը (500 մլն դրամով), որից 250 մլն դրամը հատկացվել է մարզային թվով 14 բժշկական կենտրոններին մեկական բրիգադ ավելացնելու նպատակով, իսկ 250 մլն դրամ` Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին գծային բրիգադների թիվը 15-ով ավելացնելու համար: 2021 թվականին` 2020թ.-ի համեմատ շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով:

✅ 2019 թվականի հուլիսից մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն, այդ թվում` մի շարք նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկանները: Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 243215 դեպք: Ծրագիրը 2020 թվականի հունվարի 1-ին ընդլայնվել է` մինչև 18 տարեկան երեխաների համար անվճար է դարձել նաև ախտորոշման ճշտման նպատակով հիվանդանոցներում իրականացվող խորհրդատվությունները և հետազոտությունները` բժշկի ուղեգրմամբ: Այսպիսով` ծրագրի շնորհիվ զգալիորեն բարձրացել է երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը:

✅ 2019-ի հոկտեմբերից ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: Փոփոխությունից հետո պետական պատվերի շրջանակներում կատարվել է 4340 վիրահատություն:

✅ 2019 թվականի հունվարից, իսկ հուլիսից ընդլայնվելով` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։

✅ 2019 թվականի օգոստոսից պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը: 2020 թվականին ցանկն ընդլայնվել է և պետական պատվեր է տեղադրվել 7 բժշկական կազմակերպություններում, ընդ որում` 2-ը Երևանում, մնացածը` Արարատի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Միաժամանակ, պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ են ծավալվել ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

✅ 2019 թվականի սեպտեմբերից մեկնարկել և 2020 թվականից ընդլայնվել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Ծրագրի շրջանակներում շուրջ 508 անզավակ զույգի արդեն իսկ տրամադրվել են անպտղության բուժմանն ուղղված ծառայություններ, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:

✅ 2020 թվականի հունվարին առաջին բժշկական օգնության և սպասարկման համար բժշկական պարագաներով հագեցած թվով 620 հատուկ պայուսակներ բաշխվել են մարզերի առողջության առաջնային պահպանման ծառայություններին սպասարկման որակը բարելավելու նպատակով

Առողջություն

Ինչո՞ւ պետական պատվերը չի հերիքում․ Մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

««Առողջության իրավունք» ԻՀԿ-ը վերջին ժամանակները բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես առանձին քաղաքացիներից, այնպես էլ պետական պատվեր իրականացնող բժշկական հիմնարկներից», – հայտնում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը։

«Քաղաքացիները բողոքում են՝ «ուր գնում ենք պետական պատվերը վերջացել է», իսկ կազմակերպությունները՝ «ՊԱԳ-ը պետական պատվերի դեպքերը չի ընդունում, պայմանագրային գումարները կրճատում է և ստիպված պետական պատվերի շահառուները բուժօգնություն են ստանում իրենց գրպանից վճարելով»: Առողջապահությանը հատկացրած գումարների անընդհատական աճի ֆոնին նման անմխիթար վիճակը տարօրինակ է: Մենք սկսեցնք ուսումնասիրել և պարզվեց…..

ՊԱԳ-ը (պետական առողջապահական գործակալությունը) Առողջապահության նախարարության ստորաբաժանում է, որը իրականացնում է բժշկական կազմակերպություններից պետական պատվերով հաշվետվությունների ընդունումը, պայմանագրային գումարների բախշումը և վերաբախշումը, սկսել է կիրառել նորամուծություն պետական պատվերով դեպքերի փորձաքննության մեջ: Պայմանագրային սկզբունքով, համատեղությամբ ՊԱԳ-ում ընդունվել են աշխատանքի բժիշկներ, ովքեր «փորձաքննում» են պետական պատվերով ներկայացրած (երբեմն նաև հենց իրենց կողմից բուժած հիվանդների դեպքերը) հիմնականում բարձր արժեքով դեպքերը՝ սրիտի, անոթների ստենտավորում, գինեկոլոգիական, ուրոլոգիական, տրավմատոլոգիական վիրահատություններ և այլ: Ստացվում է, որ ՊԱԳ-ի փորձագիտական բաժնի բժիշկ փորձագետները երկրորդ պլան են մղվել, իսկ այս անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում:

Ո՞վքեր են այս բժիշկները,սկսեցինք ուսումնասիրել և… պարզվեց, որ նրանք բուժող բժիշկներ են տարբեր կլինիկանեում և հաստ ու բարակ թելերով կապված են ՊԱԳ-ի պետ՝ Ահարոն Բարսեղյանի հետ: Այսպես՝ պայմանագրային փորձագետներից Կ…ն Գ…ն աշխատում է Ուիգմոր կլինիկայում որպես ընդհանուր վիրաբույժ և փորձաքննում է վիրաբուժական դեպքերը, Ն…ա Վ…ն՝ փորձաքննում է գինեկոլոգիական դեպքերը և համատեղությամբ «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ի ակտիվ անդամ է, որտեղ Ահարոն Բարսեղյանը հիմնադիրներից է, Ա..ի Մ…ն՝ մանկաբույժ ՈՒիգմոր կլինիկայում, Դ..թ Ս…ն մանկական վնասվածքաբան նույնպես Ուիգմոր կլինիկայում, Ա..ի Ռ…ն՝ սրտաբան Ուիգմոր կլինիկայում և այլն: Ավելի համապարփակ տեղեկատվությունը սույն փորձագետների և նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ ստորև: Ի դեպ, այս փորձագետների բարձր աշխատավարձը ապահովում է Գլոբալ հիմնադրամը:

Անդադար Ուիգմոր կլինիկի բժիշկերին «հայտնաբերելով» նորամուծված փորձագետների ցանկում, մտաբերեցինք, որ այս տարի բացված «Ոիրգմոր Գրուփ» ՓԲԸ-ին անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացրել են: Նշեմ, որ նման ֆինանսական հատկացումը աննախադեպ է,(մինչ այդ առաջին անգամ պետական պատվեր կատարողներին հատկացվել է ոչ ավել քան 25 մլն. դրամ ): Փաստորեն ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր Ուիգմորի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:Հիշեցնեմ, որ Ահարոն Բարսեղյանն Ուիգմորի ֆինանսկան պատասխանատուն է եղել մինչև ՊԱԳ-ի պետ նշանակվելը և հիմա էլ «սերը» դեպի այդ կազմակերպություն չի մարել: Սա դեռ ամենը չի, պարզվում է որ «սերը» պատահական և անհիմն չէ, այսպես «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, որի տնօրենը ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հանդիսանում է Ահարոն Բարսեղյանը, իսկ ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ Արսեն Դավթյան, ով պետական պատվերի ոլորտում կաշառակերության համար գտնվում է քրեակատարողական հիմնարկում (գործ ԵԴ/0858/01/19), Զավեն Քոլոյան,ով Ուիգմորների տնօրենն է և Ահարոն Բարսեղյանը՝ ՊԱԳ-ի պետը «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն 2020 թվականից ֆինանսական խորհրդատվութուն է մատուցում Ուիգմոր Քլինիկին և Ուիգմոր Գրուփին և ըստ օդում կախված լուրերի շուրջ 200.000 դոլլար այդ կազմակերպությունների կողմից փոխանցվել է «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, ավելին՝ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, Ուիգմորները նրա ղեկավարած ՍՊԸ-ին փոխանցել է շուրջ 100.000 դոլլար:

Ըստ շրջանառվող լուրերի, «Էյչ էֆ Էմ» Սպը-ում որպես աշխատող գրանցված է միայն Ահարոն Բարսեղյանի տիկինը և միայնակ կատարում է նման «թանգ և արժեքավոր ֆինանսական խորհրդատվություն», զավեշտ:

Հարգելի պատկան մարմիններ, բարձրագույն պաշտոն զբաղեցնող Ահարոն Բարսեղյանը ի՞նչպես է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ֆինանսական խորհրդատվության ծառայություն մատուցում Ուիգմորներին, եթե Հանրային ծառայության մասին օրենքով, քաղաքացիական ծառայողը այլ վճարովի աշխատանք չի կարող կատարել: Իսկ եթե սրան հավելենք, որ նախկին նախարարի տեղակալ և այժմ քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արսեն Դավթյանի տիկինը ղեկավարում է Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակակաշնոհած» ՊԱԳ-ի կազմակերպությունների պայմանագրային գումարների բախշման և վերաբախշման բաժինը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Հ.Գ. Բացահայտումները սրանով չեն ավարտվում:

Հաջորդիվ կլինի ավելի հետաքրիր»:

Continue Reading

Առողջություն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը շարունակում է զարգանալ (Տեսանյութ)

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը գրել է․

Տասնամյակներ շարունակ նախկին Նարկոլոգիական հանրապետական կենտրոնն օգնություն է տրամադրել գերազանցապես ալկոհոլից և թմրամիջոցներից կախվածություններ ունեցող անձանց։ Բուժման արդյունավետությունն էլ, մեղմ ասած, երբեք գոհացուցիչ չի եղել՝ պայմանավորված տարբեր պատճառներով։

Առողջապահության նախարարության աջակցությամբ դեռևս 2019 թվականից մեր կենտրոնում մեկնարկած բարեփոխումներն, ի թիվս այլ՝ շատ կարևոր նպատակների, նպատակ ունեին նաև կենտրոնն այնպես վերափոխել, որ հնարավոր լինի արդյունավետ համալիր («կոմպլեքս») օգնություն տրամադրել նաև այլ հոգեկան ու վարքային խանգարումներ, ինչպես նաև այլ կախվածություններ ունեցող անձանց, այդ թվում՝ ազարտային խաղերի նկատմամբ հիվանդագին հակում ունեցող անձանց և նիկոտինային կախվածություն ունեցող անձանց։

Այդ կարևոր նպատակների իրագործմանն էին միտված 2020 թվականին որակյալ մասնագետներով սոցիալ-հոգեբանական ծառայության, ապա նաև 2021 թվականին արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայության ներդրումը, ինչպես նաև նոր և որակյալ կադրերով համալրման շարունակական գործընթացը…

Ինչևէ, Կախվածությունների բուժման ազգային կենտրոն -ի պրոֆեսիոնալ թիմը դեռ շարունակելու է զարգանալ ու զարգանալ և քրտնաջանորեն աշխատել՝ ի նպաստ մեր քաղաքացիների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման։

Continue Reading

Առողջություն

Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները