«Արշակ Կարապետյան, ի՞նչ եղավ քո դուխը»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երասխի սահմանագոտում 1982թ․ ծնված պայմանագրային զինծառայող է զոհվել։ Ադրբեջանցիները շարունակում են հրդեհել Վարդենիսի գյուղի հարակից դաշտերը։ Ինչքա՞ն զոհ ենք տալու, որ Նիկոլ Փաշինյանը դադարի խաղաղության դարաշրջան բացելու, Ադրբեջանին կոմունիկացիաներ տալուց, դեմարկացիայի և դիլիմիտացիա անելուց, Գորիս-Կապան ճանապարհի տեղանուները Էյվելլի եւ Չայ Զամի ասելուց։
Նիկոլի իշխանությունը դրսում վախեցած կատու է, ներսում՝ վագր, հայտնի վիրաբույժ Չարչյանին համարյա սպանել են, զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանի աչքին հարվածել են խորհրդարանում։ Արշակ Կարապետյան, ի՞նչ եղավ քո դուխը, բա ասում էիր, որ ադրբեջանական զինուժը ոտնձգությունների դեպքում արժանի պատասխան կստանա։
Հայաստան պետության փրկվելու շանսը մեկն է, այն էլ՝ շատ տեսական, որ արձակուրդը Իջևանում անցկացնող Նիկոլ Փաշինյանը հայրենի Ենոքավան գյուղում հետաքրքրությունից մտնի Անապատ կոչված քարանձավ, որտեղ նրան հանդիպի Ենոքավանի հայտնի ընձառյուծը»։