ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: Լրագրողների հետ զրույցում Դումանյանը նշեց, որ այդ պարտադրանքը ֆիզիկապես ստիպելով չի լինի:
«Ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է կամ ամսական երկու անգամ հանձնում է ՊՇՌ թեստ: Նույնը վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, սակայն աշակերտներն ու ուսանողները պարտավոր չեն պատվաստվել: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ պատվաստվելը կարևոր է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը: