Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում հայ և ուզբեկ շինարարների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է եղել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ren Tv»-ն՝ տեղեկացնելով, որ 20 մարդ ձերբակալվել է։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վիճաբանությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Մարեյսովա փողոցի շինհրապարակում՝ մետրոյի «Նեկրասովկա» կայարանի մոտ։
«Իրավապահ մարմինների ծառայողները բերման են ենթարկել Ուզբեկստանի յոթ քաղաքացու և ՀՀ երկու քաղաքացու՝ մինչև հանգամանքների պարզումը։ Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել։ Հանգամանքները և ծեծկռտուքի դրադապատճառները պարզվում են։ Տուժածների մասին տվյալներ չկան »,- հայտնում է լրատվականը։