Արտաքին աշխարհ
Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում |azatutyun.am|
azatutyun.am: Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանն առաջիկա օրերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, առաջիկա զորավարժությունների մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմիղի փոխհրամանատար, ծովակալ Սերգեյ Եկիմովը։
Նրա խոսքով՝ քառակողմ զորավարժությունները կմեկնարկեն Իրանում ընթացող «Ծովային գավաթ» մրցաշարի ավարտից անմիջապես հետո, որին մասնակցում են մերձկասպիական չորս պետությունների մի քանի հարյուր զինծառայողներ։
«Մի քանի օր շարունակ մենք զբաղվելու ենք մեր համատեղ գործողությունների մշակմամբ», – հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու են «Մախաչկալա» և «Աստրախան» փոքր հրթիռային ռազմանավերը։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: