Եվս 100 փաստ Նոր Հայաստանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ հանրությանը ներկայացնել Նոր Հայաստանի մասին հերթական 100 փաստերը, որոնց մի մասը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։ Եվ այսպես․
․․․Փաստ 23․ ՀՀ ԱԺ աշխատանքները լուսաբանելու համար հավատարմագրվել է 67 միջազգային լրատվամիջոց, հիմնականում՝ մարզական լրագրողներ, իսկ ԱԺ վերջին նիստերի յութուբյան դիտումները գերազանցել են 20 միլիոնը։
Փաստ 24․ ՀՀ քաղաքացիներն իրավունք են ստացել բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորելու կամ հայհոյելու համար սահմանված տուգանքները վճարել նաև ապառիկ՝ 0 տոկոս տոկոսադրույքով։
Փաստ 25․ Ընձառյուծից ձեն-ձուն չկա։
Փաստ 26․ Նախկինում երբեք Ադրբեջանն ինքնակամ չէր բացել Որոտան-Շուռնուխ ճանապարհը։
Փաստ 27․ Ակտիվորեն գործում է տնտեսական համագործակցության Հայաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ ֆորմատը։ Այժմ իրանական բեռնատարները Երևան են հասնում Ադրբեջանի տարածքով։
Փաստ 28․ Կտրուկ բարելավվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Այժմ նրանք աշխատում են շաբաթական միայն մեկ օր։
Փաստ 29․ Կալանքի տակ գտնվող համայնքապետերի թիվն ավելացել է 496 տոկոսով։
Փաստ 30․ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների իրականացրած բարեգործական աշխատանքների ծավալն ավելացել է 733 տոկոսով։
Փաստ 31․ Միայն վարչապետի անվտանգության ծառայությունում բացվել են շուրջ 800 նոր աշխատատեղեր։
Փաստ 32․ ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել 4 պետությունների ղեկավարների հետ։ Եվս 9-ին ծնգացրել է և սպասում է, որ հետ զանգեն։
Փաստ 33․ Թուրքիայում և Ադրբեջանում արձանագրվել են անտառային հրդեհներ։
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում