Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանված, բռնագրավված ու չգնահատված` Հայաստան աշխարհի դարպաս Արցախն այսօր ցավի և գերության մեջ է…
Իսկ 30 տարի առաջ ազատագրվեցիր և անկախացար արտաքին թշնամուց, դարձար պարծանք և ազատ կյանքի խորհրդանիշ Հայաստանի ու Սփյուռքի բազմամիլիոն հայերի համար, բայց ներքին թշնամիներդ չսիրեցին քեզ և, ատելությունով լցված, նորից քեզ մասնատեցին, պառակտեցին ու հանձնեցին թուրք շներին՝ մեր մատաղ սերունդների հազարավոր կյանքերի և արյան գնով։
Ի՞նչն եք շնորհավորում, ա՛յ հակապետական դավաճանական խունտայի «պետ» ծառաներ։ Անկախ ու ազատ Արցա՞խ եք թողել, որ շնորհավորում եք»։