Հասարակություն

Անգործ փոխմարզպետներ, որոնք այդպես էլ աշխարհազոր չձևավորեցին. Հիմա ինչով են զբաղվելու նրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի բոլոր մարզպետարաններում նշանակվեցին մարզպետի տեղակալներ, որոնք պետք է ղեկավարեին ձևավորվող աշխարհազորները:

«Պաշտպանության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու մասին օրենսդրական առաջարկը շրջանառության մեջ էր դրվել դեռևս անցյալ տարվա օգոստոսին, որով և կանոնակարգվելու էր աշխարհազորի ստեղծումը և ղեկավարումը: Հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ այս օրենքն ընդունվեց, բայց աշխարհազոր այդպես էլ չձևավորվեց:

Պատերազմն ավարտվել է, և Հայաստանն անցում է կատարում խաղաղ կյանքի, ու հիմա անհասկանալի է, թե խաղաղ պայմաններում ինչով են զբաղվելու այն փոխմարզպետները, որոնք պատերազմի ժամանակ պետք է ղեկավարեին իրենց մարզերի աշխարհազորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version