«Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը (Տեսանյութ)
«Խփեք դրան, խփեք…». 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանյութ տարածվեց ռազմի դաշտից ու շատերի ուշադրությունը գրավեց տեսանյութում լսվող «Խփեք դրան, խփեք…» բղավող զինվորականը:
Հետո արդեն պարզվեց՝ բղավողը Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանն է:
Պատերազմի ձայնը…
Արթուրը Գառնի համայնքից էր՝ Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ: Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը:
«Արթուրը մեր դպրոցի շրջանավարտն է եղել: Համայնքի ավագանու որոշմամբ մեզ ներկայացվել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ մարզպետարան դիմելու և դպրոցը Արթուր Հակոբյանի անունով կոչելու համար:
Դպրոցի ծնողական, մանկավարժական խորհուրդները, դպրոցի կառավարման խորհուրդը քննարկել են հարցը, համաձայնություն են տվել ու դիմել ենք մարզպետարան»,- Panorama.am-ին ասաց դպրոցի տնօրեն Աննա Մարգարյանը:
Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել դպրոցի անվանակոչության արարողությունը: