Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին երեկ՝ սեպտեմբերի 1-ին, այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել այս հանդիպմանը»,-նշել է պաշտպանը։
Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար:
Նշենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին: Չարչյանի մոտ ախտորոշվվել է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ:
Օրեր առաջ նրան էին այցելել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանը։