Գնել Սարգսյանը եթերում քարոզում է ատելություն, թշնամանք, մարդկանց հասցնում ծանր վիրավորանքներ․․․ – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Գնել Սարգսյանը եթերում քարոզում է ատելություն, թշնամանք, մարդկանց հասցնում ծանր վիրավորանքներ․․․

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքում գրել է․

Վարչախմբի ներկայացուցիչները հրապարակային ելույթներում, միջանցքային զրույցներում սիրում են խոսել հանդուրժողականությունից, կառուցողականությունից, համերաշխության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունից, բայց… Գնել Սարգսյանը, որը եւ գրող է եւ դերասան եւ քաղաքական գործիչ, իր Ազատ շփումով, որը եթեր է հեռարձակվում իշխանամետ հեռուստաալիքներից մեկով, քարոզում է ատելություն, թշնամանք, սերմանում անհանդուրժողականություն, մարդկանց հասցնում ծանր վիրավորանքներ։

Եւ այսքանից հետո խոսում եք հանդուրժողականությունի՞ց, կառուցողականությունի՞ց։

Միայն չասեք, թե հեռուստաընկերությունն ազատ է, իսկ մենք ինչ կապ ունենք։ Չասեք միայն այն պատճառով, որ մենք գիտենք թե ումն է այդ հեռուստաընկերությունը եւ ամենակարեւորը՝ Գնել Սարգսյանը ՔՊ շարքային անդամ չէ, այլ խորհրդի անդամ։

Որ հասկանաք թե ով է Գնել Սարգսյանը, հիշեցնեմ, որ նա ՔՊ-ական դարձավ, երբ ՔՊ-ականները ՔՊ-ական չէին։ Նա ՔՊ խորհրդի կազմում հայտնվեց այս տարվա հունվարին։ Սա շատ խոսուն վկայություն է, թե ինչպիսի արժեհամակարգի կրող է Գնելը։

Ու հիմա ՔՊ-ի հենասյուներից մեկն է նա, իսկ իր հաղորդումը ոչնչով չի զիջում յութուբյան այն հայտնի ալիքներին, որոնց վերնագրերը շատ խոսուն են՝ Էրդողանը Նիկոլին խնդրում է չգրավել Թուրքիան, Ռոբերտ Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում, Արցախը ծախել են նախկինները՝ դեռ 92- ին, Մակրոնի զորքերը մտան Վան՝ Էրդողանը թքեց։ Գնել Սարգսյանը այս մակարդակի հաղորդում է վարում եւ նա ձեր հենարանն է, ՔՊ-ականներ։ Այնպես որ, հանդուրժողականությունից խոսելուց առաջ դիտեք ձեր հենասյուն գնելիկի հաղորդումները։ Ու մի մոռացեք նրան հասցնել իրեն բաժին հասած խոտը, ինչպես ասում է Հախվերդյանն իր հայտնի երգերից մեկում։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները